ՃՏՊ Գորիս-Կապան ավտոճանապարհին. կա տուժածՀունվարի 1-ին, ժամը 14:47-ին Սյունիքի ՄՃԿԿ ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում Իրանի Իսլամական Հանրապետության բեռնատար ավտոմեքենան հայտվել է ձորում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը :Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:Տեղում պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 10-րդ կմ-ում ԻԻՀ պատկանող <<SKANIA>> մակնիշի բեռնատար ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս է եկել, խցիկը մոտ 50 մ սահել է, իսկ կցորդիչը խցիկից անջատվել է և գլորվել ձորը՝ մոտ 300 մ ։ Հրշեջ փրկարարների մինչ դեպքի վայր հասնելը, վարորդին՝ Դ. Հ.-ին տեղի ուժերով հանել և տեղափոխել են Գորիսի ԲԿ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:
ՃՏՊ Գորիս-Կապան ավտոճանապարհին
Views: 1135
Read Time:36 Second