Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 276 նոր դեպք

artemkap
Views: 392
0 0
Read Time:37 Second

Հայաստանում օգոստոսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 276 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 41299-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 814 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Օգոստոսի 14-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 239 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1053-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 267 է, ընդհանուր առողջացածներինը՝ 34164, փաստացի բուժվողներինը՝ 6082 (մեկ օրում ավելացել է 3-ով): Մեկ օրում արվել է 1465 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 181962 թեստ:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Next Post

Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել: COVID-19-ի ախտորոշմամբ 1 հիվանդ ապաքինվել է: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որից 236-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 14, ընդհանուր մեկուսացված է 35 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են […]