Դիմակ կրելը պարտադիր է բացառությամբ․․․ պարետի նոր որոշումը

artemkap
Views: 468
0 0
Read Time:1 Minute, 16 Second

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն
հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի
մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ`

  1. Պարետի՝ 2020 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում
    կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշման (այսուհետ՝
    որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
    1) Որոշման 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
    «6. Սահմանել, որ դիմակ կրելը պարտադիր է բնակության վայրի բնակելի տարածքից
    դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում, բացառությամբ՝
    ա. մինչև 6 տարեկան երեխաների,
    բ. քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ
    հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարություն, 3-
    րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք՝
    պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության
    փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ,
    գ. ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս,
    դ. գյուղական և քաղաքային բնակելի վայրերից դուրս՝ բացօթյա հանգստի
    նպատակով նախատեսված վայրերում, հանգստյան գոտիներում և լողափներում,
    սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն ոչ՝
    պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, որպես
    տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային
    արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների և նման բնույթի
    այլ միջոցառումների մասնակցության դեպքում:»:
    2) Որոշման 6.1-րդ կետից հետո ավելացնել 6.2-րդ կետը հետևյալ բովանդակությամբ.
    «6.2. Դիմակն անհրաժեշտ է կրել՝ սույն որոշման հավելված N 18-ով սահմանված
    կանոններին համապատասխան:»
    3) Որոշման 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
    «7. Պարտադիր դիմակ կրելու այլ դեպքերը և պահանջները սահմանվում են սույն
    որոշման Հավելվածներ 2-17-ով:»
    4) Որոշման 10-րդ կետի առաջին նախադասության մեջ «հավելված N 2-4-ով, 6-ով» բառերը
    փոխարինել «հավելված N 2-6-ով» բառերով:
    5) Որոշման 11-րդ կետում «Արման Սարգսյանին» բառերը փոխարինել «Վահե
    Ղազարյանին» բառերով:
  1. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

https://www.gov.am/files/docs/4296.pdf

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Next Post

Կարմիր տանիքների վերականգման աշխատանքները շարունակվում են

Գորիսի պատմական միջուկի վերականգման ծրագիրն ընթացքի մեջ է։ Ծրագրի շրջանակներում ՝վերականգնվում է✅36 շենք, որոնք գտնվում էին անմխիթար վիճակում, փոխվում են տանիքները✅Փոխվում են վերականգնվող շենքերի դռները, պատուհանները, իրականացվում են մասնակի ներքին հարդարման աշխատանքներ և ամբողջական արտաքին հարդարման աշխատանքներ✅Կկառուցվեն կենտրոնական հատվածների մայթերը✅կլինեն հեծանվային ուղիներ, ջրահեռացման և ջրամատակարարման համակարգերը կհիմնանորոգվեն✅ճանապարհների գետափնյա հատվածը լինելու […]