Այրված բեռնատարում եղել է 24 տոննա կարագ

artemkap
Views: 3382
0 2
Read Time:27 Second

Սեպտեմբերի 19-ին, ժամը 11։38-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող բեռնատար ավտոմեքենայում, որը ըստ նախնական տվյալների, տեղափոխում էր 24 տոննա կարագ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։33-ին։ Այրվել է բեռնախցիկը՝ բեռով։ Բեռնատար ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է․ վարորդը տեղափոխվել է Մեղրիի ԲԿ։

Իրականացվում են մարման աշխատանքներ։

http://mes.am/hy/accidents/item/2020/09/19/1455/

Happy
Happy
0 %
Sad
Sad
33 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
33 %
Surprise
Surprise
33 %
Next Post

Փրկարարները Վաչագան գետից դուրս են բերել վայր ընկած քաղաքացուն

Սեպտեմբերի 19-ին, ժամը 16։12-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Կապան քաղաքի Չարենցի փողոցի մոտակայքով անցնող Վաչագան գետը. քաղաքացուն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները գետից դուրս են բերել […]