Լեւոն Աղասյանը՝ ոսկե մեդալակիր Բալկանյան երկրների առաջնությունում

artemkap
Views: 823
0 0
Read Time:36 Second

Աթլետիկայի Հայաստանի հավաքականի առաջատար եռացատկորդ Լեւոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Ռումինիայի Կլուժ քաղաքում ավարտված Բալկանյան երկրների առաջնությունում։

Մարզիչ Արսեն Պետրոսյանի սանը եռացատկում առաջին տեղը զբաղեցրել է 16 մետր 53 սմ արդյունքով։ 25-ամյա կապանցի ցատկորդն իր 6-րդ ոսկե մեդալն է նվաճում Բալկանյան երկրների առաջնությունում։

Մրցումային առաջին օրը Հայաստանի առաջին ոսկե մեդալը նվաճել էր գյումրեցի վազորդ Երվանդ Մկրտչյանը 1500 մետր վազքում։

Հայաստանի հավաքականի կազմում փայլուն է հանդես եկել նաեւ ամերիկահայ Ալեքս Դոնիկյանը։ 100 մետր արագավազքում Դոնիկյանը գրանցել է 10.44 արդյունք՝ սահմանելով Հայաստանի ռեկորդ։

Վազորդ Ռազմիկ Մկրտչյանն (100 մետր — 10.96),  ու Արման Հակոբյանը (1500 մ — 3:58.07) բարելավել են իրենց լավագույն արդյունքները։

https://sport.news.am/arm/news/114945/levon-axasyany-oske-medalakir-balkanyan-erkrneri-arajnutyunum-foto.html

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Next Post

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Սիրելի՛ հայրենակիցներԱյսօր՝ Սեպտեմբերի 21-ին, նշում ենք Հայաստանի Հանրապետության համար բացառիկ նշանակություն ունեցող պետական տոնը՝ նրա անկախության 29-ամյակը, որի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս։Այս օրը տոն է յուրաքանչյուրիս համար, ով գիտակցում է անկախ երկրի զավակը լինելու արժեքը, կարեւորությունը, փայփայում այն, հպարտանում դրանով եւ ունի ազատության ամրապնդման, հայրենիքի հզորացման ուղղությամբ աշխատելու ցանկություն, սեր […]