ԿԸՀ-ն Արսեն Ջուլֆալակյանի մանդատը տրամադրեց Նարեկ Ղահրամանյանին

artemkap
Views: 1005
0 0
Read Time:30 Second

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հերթական նիստում, հիմք ընդունելով «Ազգային Ժողովի պատգամվոր Արսեն Ջուլֆալակյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» ԱԺ նախագահի N 7 արձանագրությունը, կազմել է արձանագրություն՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Նարեկ Սամվելի Ղահրամանյանին տալու վերաբերյալ:
ԿԸՀ նիստում քննարկվել է նաև 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր սահմանելու մասին հարցը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր են սահմանվել` 2021 թվականի մարտի 14-ը, 2021 թվականի սեպտեմբերի 26-ը և 2021 թվականի հոկտեմբերի 17-ը:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Next Post

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ՝ ԳԵՂԱՆՈՒՇ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ

Այսօր` սեպտեմբերի 23-ին, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը այցելել են Գեղանուշ բնակավայր, որտեղ «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության ֆինանսավորմամբ բացվել է նոր այլընտրանքային մանկապարտեզ։ Մանկապարտեզը ստեղծվել է գյուղի միջնակարգ դպրոցի սենյակներից մեկում, ունի գեղեցիկ ու գունագեղ սենյակ, հարմարավետ պահարաններ, խաղալիքներով և ուսումնական […]