ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ՝ ԳԵՂԱՆՈՒՇ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ

artemkap
Views: 883
1 0
Read Time:46 Second

Այսօր` սեպտեմբերի 23-ին, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը այցելել են Գեղանուշ բնակավայր, որտեղ «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության ֆինանսավորմամբ բացվել է նոր այլընտրանքային մանկապարտեզ։ Մանկապարտեզը ստեղծվել է գյուղի միջնակարգ դպրոցի սենյակներից մեկում, ունի գեղեցիկ ու գունագեղ սենյակ, հարմարավետ պահարաններ, խաղալիքներով և ուսումնական անհրաժեշտ պարագաներով լի անկյուններ, որտեղ և իրենց առօրյան անց են կացնում նախակրթարանի սաները: Ներկա դրությամբ նախակրթարան է հաճախում 6 երեխա։Համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանին ցուցաբերած աջակցության համար և կարևորեց նախադպրոցական կրթության դերը յուրաքանչյուր երեխայի կյանքի ճիշտ մեկնարկն ապահովելու գործում, ինչպես նաև նշեց, որ այսուհետ գյուղի երեխաները հնարավորություն կունենան հաճախել մանկապարտեզ հենց իրենց գյուղում։Ընկերության գլխավոր տնօրենն իր հերթին ևս շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավարին՝ նշելով, որ ընկերության համար երեխաների, նրանց կրթության, դաստիարակության հարցերն ամենակարևորներից են և ուրախ են, որ ընկերության ֆինանսական միջոցները ուղղվում են համայնքի համար կարևոր և մնայուն արժեքներ ստեղծելուն։

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ՝ ԳԵՂԱՆՈՒՇ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄԱյսօր` սեպտեմբերի 23-ին, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և…

Опубликовано Կապանի համայնքապետարան/Kapan municipality Среда, 23 сентября 2020 г.
Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
100 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Next Post

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 8 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետեւյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երեւանում՝ 10։00-16։00 Թումանյան փ. 26, 26ա 39, 37, 37ա, 41, 42 շենքեր, Մաշտոցի պող. 20, 37 շենքեր, Մաշտոցի պող. 24, 34, 36 շենքեր եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 3, 13, […]